National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.06.2023
Համաձայնագրի վավերացմամբ կսահմանվեն հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները
1 / 13

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երեւանում: Սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման եւ արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացները, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության, տեղեկությունների փոխանակման եւ պահպանման հետ կապված հարաբերությունները: Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Պաշտպանության նախարարությունները, ինչպես նաեւ Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ: Հիմնական կարգավորումները ներկայացնելիս նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանն առաջարկել է կողմ քվեարկել համաձայնագրի վավերացմանը:


Հաջորդ կարգավորմամբ առաջարկվում է օրենսդրական նախադրյալներ ստեղծել պարեկային ծառայության կազմում ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման համար: Կնախատեսվեն նաեւ լիազորություններ, որ կառույցն իր ֆունկցիաների իրականացման շրջանակում պրոֆեսիոնալ աշխատի եւ իրավաչափ միջամտություն ցուցաբերի: «Ոստիկանության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներում փոփոխությունները ներկայացնելով՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում ներկայացվել են տեխնիկական առաջարկներ:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am